ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Հերթական անգամ հայտնվում ենք տեկտոնական բնույթի ուժային սալերի արանքում

Հերթական անգամ հայտնվում ենք տեկտոնական բնույթի ուժային սալերի արանքում
17.06.2026 | 19:08

Գլոբալ հակամարտության պայմաններում լինում են այնպիսի կրիտիկական իրավիճակներ, երբ կողմերից ոչ մեկը իրեն չի կարող թույլ տալ լոկալ պարտություն, քանի որ նման պարտությունը համարյա թե համարժեք է լինում տոտալ պարտությանը։

Ցավոք, նման իրավիճակներից է Սյունիքի միջանցքի կամ ուղու շուրջը ստեղծված իրավիճակը, որում պարտվելը կրիտիկական նշանակություն ունի Ռուսաստանի համար մի քանի լուրջ պատճառներով, և նույնը Արևմուտքի ու Թուրքիայի համար, եթե ինչ-ինչ պատճառներով այդ միջացքը չգործարկվի, որին, ասենք, կարող է նպաստել տարածաշրջանում իրանական պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը։

Եթե, դրանից բացի, Ուկրաինայում էլ իրավիճակը դեպի կայունացում գնա Ռուսաստանի օգտին, ապա Սյունիքում էլ կփոխվի իրավիճակը, քանի որ ռուսների ու Իրանի շահերը այդ հարցում կհամընկնեն։

Այս հարցում Արևմուտքի համար կա երկու հիմնական ստրատեգիական մակարդակի նպատակ.

1․ Անվտանգության առումով Կասպից ծովի ավազանի հասանելիություն

2․ Միջին Ասիայի ստրատեգիական բնական ռեսուրսների հասանելիություն։

Թուրքիայի համար դրան ավելանում է նաև Թուրանի հետ կապված հեռահար նպատակը, որը հակասում է նաև Չինաստանի շահերին։

Իսկ այս հարցում էլ մեզ համար ամենակարևորն այն է, որ հերթական անգամ հայտնվում ենք տեկտոնական բնույթի ուժային սալերի արանքում՝ իր անցանկալի և հնարավոր հետևանքների պատճառով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ